Bauknecht BBO 3T333 DLM IA Betriebsanweisung Seite 5

  • Herunterladen
  • Zu meinen Handbüchern hinzufügen
  • Drucken
  • Seite
    / 8
  • Inhaltsverzeichnis
  • LESEZEICHEN
  • Bewertet. / 5. Basierend auf Kundenbewertungen
Seitenansicht 4
5
HY
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
1. ՍՏՈՒԳԵՔ ՋՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
Ստուգեք, արդյոք սպասք լվանալու մեքենան միացած է ջրամատակարարմանը և
վերին հատվածը բաց է:
2. ՄԻԱՑՐԵՔ ՍՊԱՍՔ ԼՎԱՆԱԼՈՒ ՄԵՔԵՆԱՆ
ՍեղմեքՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ կոճակը:
3. ԲԵՌՆԵՔ ԴԱՐԱԿՆԵՐԸ
(նայել ԲԵՌՆԵԼ ԴԱՐԱԿՆԵՐԸ)
4. ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑԻ ԴԻՍՊԵՆՍԵՐԻ ԼՑՈՒՄԸ
(նայել ԾՐԱԳՐԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ):
5. ԸՆՏՐԵՔ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՓՈՒԼԸ
Ընտրեք ամենահամապատասխան ծրագիրն ըստ սպասքի տեսակի և դրա
կեղտոտվածության մակարդակի
(նայել ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ)
սեղմելով P կոճակը:
Ընտրեք նախընտրելի տարբերակները
(նայել ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՎ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ)
:
6. ՄԵԿՆԱՐԿ
Մեկնարկեք լվացման փուլը` սեղմելով ՄԵԿՆԱՐԿ/ԿԱՆԳՆԵՑՈՒՄ կոճակը : Երբ
ծրագիրը մեկնարկում է, դուք լսում եք տու ազդանշանը:
7. ԼՎԱՑՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏ
Լվացման փուլի ավարտն ազդարարվում է տու ազդանշանով և էկրանին
ցուցադրվում է ԱՎԱՐՏ` : Բացեք դուռը և անջատեք սարքավորումը` սեղմելով
ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ կոճակը:
Սպասեք մի քանի րոպե, նախքան սպասքը հանելը, որպեսզի խուսափեք այրվածք
ստանալուց:
Բեռնաթափեք դարակները` սկսելով ներքևի դարակից:
Ծրագրի ավարտից հետո կարող եք հավելյալ չորացման փուլ նշանակել 30 րոպե:
Դուք կարող եք բեռնաթափել սպասք լվանալու մեքենան ծրագրի ավարտից հետո
ցանկացած ժամանակ: Ավելի լավ չորացման արդյունք ապահովելու համար
խորհուրդ է տրվում գործարկել հավելյալ 30 րոպեն:
Մեքենան ավտոմատ կերպով կանջատվի որոշ ժամանակ ոչ ակտիվ գտնվելու
արդյունքում` էլեկտրաէներգիայի սպառումը մինիմալի հասցնելու համար:
Եթե սպասքը թեթև կեղտոտված է կամ պարզաջրվել է ջրի տակ նախքան այն
մեքենայի մեջ դնելը, ապա կրճատեք օգտագործվող ախտահանող միջոցի քանակը
համապատասխանաբար:
ԳՈՐԾԱՐԿՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ
Եթե սխալ ծրագիր եք ընտրել, ապա կարող եք փոխել այն, միայն եթե հենց նոր է
սկվսել. սեղմեք և պահեք ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ կոճակը և մեքենան
կանջատվի:
Կրկին միացրեք մեքենան` օգտագործելով ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ կոճակը և
ընտրեք լվացման նոր փուլը և նախընտրելի տարբերակները, մեկնարկեք տվյալ
փուլը` և սեղմելով ՄԵԿՆԱՐԿ/ԿԱՆԳՆԵՑՈՒՄ կոճակը:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՊԱՍՔԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Մեքենան առանց անջատելու բացեք դուռը (զգուշացեք ՏԱՔ գոլորշուց) և
սպասքը դրեք մեքենայի մեջ: Փակեք դուռը և սեղմեք ՄԵԿՆԱՐԿ/ԿԱՆԳՆԵՑՈՒՄ
կոճակը, լվացման փուլը կսկսվի այնտեղից, որտեղից այն ընդհատվել էր:
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐ
Եթե դուռը բացվում է լվացման փուլի ժամանակ կամ առկա է հոսանքի խափանում,
ապա փուլը դադարեցվում է: Հենց որ դուռը փակվում է կամ
էլեկտրամատակարարումը վերականգնվում է` փուլը կրկին մեկնարկելում է
այնտեղից որտեղ այն ընդհատվել էր, սեղմեք ՄԵԿՆԱՐԿ/ԿԱՆԳՆԵՑՈՒՄ
կոճակը:
Գործառույթների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող
եք ներբեռնել Օգտագործման և Խնամքի ՈՒղեցույցը վեբ կայքից` հետևելով
վերջին էջում նշված ցուցումներին:
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան զամբյուղները բեռնելը` սպասքից հեռացրեք մթերքի բոլոր մնացորդները
և դատարկեք բաժակները: Կարիք չկա որպեսզի նախօրոք պարզաջրեք հոսող ջրի
տակ:
Դասավորեք սպասքն այնպես որ այն իր տեղում ամուր մնա և չշրջվի, ինչպես նաև
դասավորեք տարաները բաց հատվածով դեպի ներքև, իսկ փոս և ուռուցիկ
հատվածները թեք` այդպիսով թույլ տալով որպեսզի ջուրը հասանելի լինի բոլոր
հատվածներին և ազատ հոսի:
Նախազգուշացում. կափարիչները, բռնակները, սկուտեղները և տապակման
թավաները չպետք է խոչընդոտեն ցողիչ ձողի պտույտին:
Փոքր առարկաները դրեք դանակ-պատառաքաղի զամբյուղի մեջ:
Շատ կեղտոտ ամանները և թավաները պետք է տեղադրել ներքևի զամբյուղի մեջ,
որովհետև այս սեկտորում ջրի ցողիչներն ավելի ուժեղ են և թույլ են տալիս
ավելի արդյունավետ լվանալ:
Սարքավորումը բեռնելուց հետո համոզվեք, արդյոք ցողիչ ձողերը կարող են ազատ
պտտվել:
ՀԻԳԻԵՆԱ
Հոտից և նստվածքից խուսափելու համար, որը կարող է կուտակվել սպասք
լվանալու մեքենայի մեջ, անհրաժեշտ է գործարկել բարձր ջերմաստիճանով
ծրագիրն ամիսը մեկ անգամ: Օգտագործեք մեկ թեյի գդալ ախտահանող միջոց և
գործարկեք այն առանց բեռնելու, որպեսզի մաքրեք սարքավորումը:
ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՊԱՍՔ
Փայտից սպասք և դանակ-պատառաքաղ:
Նուրբ զարդարված բաժակներ, գեղարվեստական ձեռագործ և անտիկ
սպասք: Դրանց դեկորացիաները դիմացկուն չեն:
Սինթետիկ նյութից մասեր, որոնք չեն դիմակայում բարձր ջերմաստիճանի:
Պղնձե և անագե սպասք:
Մոխրով, մոմով, յուղոտ քսուքով կամ թանաքով կեղտոտված սպասք:
Ապակե դեկորացիաների և ալյումինե/արծաթե հատվածների գույները կարող են
փոխվել և խամրել լվացման գործընթացի ժամանակ: Ապակու որոշ տեսակներ
(օր.` կրիստալից առարկաներ) նույնպես կարող են դառնալ անթափանցիկ
լվացման մի քանի փուլերից հետո:
ԱՊԱԿՈՒՆ ԵՎ ՍՊԱՍՔԻՆ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍ
Օգտագործեք միայն այնպիսի բաժակներ և ճենապակի, որոնց
օգտագործումը սպասք լվանալու մեքենայի մեջ թույլատրվում է դրանց
արտադրողի կողմից:
Օգտագործեք սպասքին համապատասխան նուրբ մաքրող միջոց
Հանեք բաժակները և դանակ-պատառաքաղը մեքենայից, հենց որ լվացման
փուլն ավարտվում է:
Seitenansicht 4
1 2 3 4 5 6 7 8

Kommentare zu diesen Handbüchern

Keine Kommentare